Եվրոպայի լիգայի եզրափակիչ. «Մարսել» - «Աթլետիկո»․ Առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

23:36   16 մայիսի, 2018

Եվրոպայի լիգայի եզրափակիչի առաջին խաղակեսից հետո Մադրիդի «Աթլետիկոն» հաղթում է ֆրանսիական «Մարսելին»։ Միակ գոլը խփել է ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը (տեսանյութ)։

Հիշեցնենք, որ կիեսաեզրափակիչում «Աթլետիկոն» 2 խաղերի արդյունքում պայքարից դուրս էր թողել «Արսենալին», իսկ «Մարսելը» հաղթահարել էր ավստրիական «Զալցբուրգի» արգելքը։

Եվրոպայի լիգայի նախորդ գավաթակիրը անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» է։

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։