Զիդանը կարող է գլխավորել Ֆրանսիայի հավաքականը

18:20   16 մայիսի, 2018

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարող է փոխել աշխատավայրը։

Ըստ El Confidencial-ի՝ Զիդանը դեմ չէ գլխավորել Ֆրանսիայի հավաքականը։

Մրցաշրջանի ավարտից հետո Զիդանը կտա հստակ պատասխան։ Նրան ամեն ինչ դուր է գալիս «Ռեալում», սակայն ֆրանսիացին կարծում է, որ հեռանալու ժամանակն է։

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը ԱԱ-2018-ի ավարտից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։