Պատանեկան ԵԱ․ Ռաֆայել Հարությունյանը՝ ոսկե, Մանվել Խնձրցյանը՝ արծաթե մեդալակիր

00:24   16 մայիսի, 2018

Մակեդոնիայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, ազատ ոճային Ռաֆայել Հարությունյանը 45 կգ քաշայինների պայքարում դարձել է չեմպիոն։ Եզրափակիչում հայ ըմբիշը հաղթել է Մակեդոնիայի ներկայացուցիչ Բեսիր Ալիլին (10:0)։

Կիսաեզրափակիչում Հարությունյանը հաղթահարել էր ադրբեջանցի Կանան Հեյբատովի արգելքը (10։0)։

51 կգ քաշայինների պայքարում հանդես եկած Մանվել Խնձրցյանը եզրափակիչում պարտվել է Թուրքիայի պատվիրակին և նվաճել արծաթե մեդալ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։