Մահացել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանը

15:40   15 մայիսի, 2018

Ծանր հիվանդությունից հետո մահացել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանը, հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

«Հայաստանի սամբոյի ֆեդերացիան խոր վշտով տեղեկացնում է, որ երկարատև, ծանր հիվանդությունից վախճանվել է հայկական սպորտի երախտավոր, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, ԽՍՀՄ և ՀՀ վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի «էքստրա» դասի մրցավար, սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի հիմնադիր-տնօրեն, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի երկարամյա նախագահ, Արցախյան ազգային-ազատագրական շարժման և պատերազմի մասնակից, ՀՀ Զինված ուժերի գնդապետ, ԲԿՄԱ նախկին պետ, նվիրյալ հայրենասեր Լեւոն Հայրապետյանը:

Հոգեհանգիստը տեղի կունենա Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում մայիսի 16-ին՝ ժամը 18:00-ից, իսկ հուղարկավորությունը՝ մայիսի 17-ին՝ ժամը 14:00-ին, նույն եկեղեցուց՝ «Եռաբլուր» պանթեոնում»,- ասվում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի հայտարարությունում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։