Լողի Հայաստանի չեմպիոնները

16:42   15 մայիսի, 2018

Երևանի «Գրանդ Սպորտ» մարզահամալիրում անցկացվել է լողի մեծահասակների Հայաստանի առաջնությունը, որին մասնակցել են շուրջ 130 մարզիկներ, հայտնում է Սպորտի նախարարության մամուլի ծառայությունը: 

Ըստ մրցաձևերի՝ Հայաստանի չեմպիոն են դարձել.

50 մ ազատ ոճ՝ Վարսենիկ Մանուչարյանը (0.27.24, ՀՀ ռեկորդ) և Արթուր Բարսեղյանը (0.23.70) 

100 մ ազատ ոճ՝ Անի Պողոսյանը (0.59.33) և Արթուր Բարսեղյանը (0.52.85) 

200 մ ազատ ոճ՝ Վարսենիկ Մանուչարյանը (2.14.17) և Արթուր Բարսեղյանը (1.59.25) 

400 մ ազատ ոճ՝ Վարսենիկ Մանուչարյանը (4.46.49) և Տարոն Սքիզասը (4.45.05) 

800 մ ազատ ոճ՝ Էդուարդ Ճաղարյանը (9.58.50) 50 մ բրաս՝ Վարսենիկ Մանուչարյանը (0.36.19) և Շահեն Խոնդկարյանը (0.30.64) 

100 մ բրաս՝ Վարսենիկ Մանուչարյանը (1.20.02) և Շահեն Խոնդկարյանը (1.06.84) 

200 մ բրաս՝ Էլեն Եսայանը (2.58.62) և Լևոն Խաչատրյանը (2.29.67) 

50 մ թիկնալող՝ Անի Պողոսյանը (0.32.55) և Արթուր Բարսեղյանը (0.28.18) 

100 մ թիկնալող՝ Անի Պողոսյանը (1.13.19) և Արթուր Բարսեղյանը (1.01.44) 

200 մ թիկնալող՝ Սյուզաննա Գրիգորյանը (2.43.35) և Մայք Բրաունը (2.20.58) 

50 մ բատերֆլայ՝ Վարսենիկ Մանուչարյանը (0.30.21) և Արթուր Բարսեղյանը (0.25.65, ՀՀ ռեկորդ) 

100 մ բատերֆլայ՝ Վարսենիկ Մանուչարյանը (1.09.65) և Արթուր Բարսեղյանը (0.58.13, ՀՀ ռեկորդ) 

200 մ բատերֆլայ՝ Շանթ Դարբինյանը (2.26.17) 

200 մ համալիր՝ Եվա Ավագյան (2.43.35) և Լևոն Խաչատրյան (2.17.83) 

400 մ համալիր՝ Լևոն Խաչատրյանը (4.59.25) 

4 x 50 մ ազատ ոճ կանայք՝ ՕՀՄՄՄ թիմը (Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց) և տղամարդիկ՝ նույնպես «ՕՀՄՄՄ» թիմը

4 x 100 մ ազատ ոճ կանայք՝ «Նեպտուն» թիմը և տղամարդիկ՝ ՕՀՄՄՄ թիմը 4 x 100 մ համալիր աղջիկներ՝ ԴԴԴ թիմը և տղամարդիկ՝ ՕՀՄՄՄ թիմը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։