Մեսին գլխավորում է ամենաարդյունավետ խաղացողների ցուցակը, Ռոնալդուն 16-րդն է

11:06   15 մայիսի, 2018

CIES Football Observatory հետազոտական կենտրոնը կազմել է Եվրոպայի թոփ-5 առաջնությունների (Անգլիա, Իսպանիա, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա) ամենաարդյունավետ խաղացողների ցուցակն այս մրցաշրջանում:

Ցուցակում տեղ են գտել այն խաղացողները, որոնք այս մրցաշրջանում դաշտում անցկացրել են նվազագույնը 1800 րոպե (20 հանդիպում): ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը բացակայում է, քանի որ նա վնասվածքի պատճառով այս մրցաշրջանում խաղացել է 1797 րոպե:

Ցուցակը գլխավորում է «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որի օգտակար գործողության գործակիցը կազմում է 92,12 միավոր: Երկրորդ տեղում է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Դավիդ Սիլվան (91,69), իսկ եռյակը եզրափակում է Թուրինի «Յուվենտուսի»  արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան (91,37): Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտնվել է 16-րդ տեղում (88,58):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։