Ռոբերտո Մանչինին՝ Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ

01:15   15 մայիսի, 2018

Սանկտ Պետերբուրգի «Զենիթից» հեռացած Ռոբերտո Մանչինին գլխավորել է Իտալիայի հավաքականը, հաղորդում է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

53-ամյա մասնագետի հետ կնքվել է 2 տարվա պայմանագիր։

Իտալացիները նոր գլխավոր մարզիչ էին փնտրում նոյեմբերից, երբ պաշտոնանկ էր արվել Ջանպիերո Վենտուրան, որի գլխավորությամբ Իտալիայի հավաքականը 60 տարվա ընթացքում առաջին անգամ չնվաճեց  աշխարհի առաջնության ուղեգիր։

Մանչինին ժամանակին աշխատել է իտալական «Ինտերում», «Լացիոյում» և «Ֆիորենտինայում»։ Գլխավորել է նաեւ թուրքական «Գալաթասարայը» և անգլիական «Մանչեսթեր Սիթին»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։