Նեյմարը՝ Ֆրանսիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ, Էմերին՝ լավագույն մարզիչ

11:09   14 մայիսի, 2018

ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը ճանաչվել է Ֆրանսիայի այս առաջնության լավագույն ֆուտբոլիստ: Անցկացրած 20 խաղերում 26-ամյա բրազիլացին դարձել է 19 գոլի ու 13 գոլային փոխանցման հեղինակ: Առաջնության մեծ մասը Նեյմարը բաց թողեց վնասվածքի պատճառով եւ մինչեւ օրս վերականգնվում է:

Ֆրանսիայի առաջնության լավագույն մարզիչ է ճանաչվել ՊՍԺ-ն գլխավորող Ունաի Էմերին: Իսպանացի մասնագետն այս մրցաշրջանում դարձավ Ֆրանսիայի չեմպիոն, երկրի գավաթակիր ու հաղթեց Ֆրանսիական լիգայի գավաթում: Մրցաշրջանի վերջում Էմերին հեռանալու է ՊՍԺ-ից:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։