Ֆրանսիայի փոխչեմպիոնը հայտնի կդառնա միայն վերջին տուրում. Օրվա արդյունքները

00:56   13 մայիսի, 2018

Ֆուտբոլի Ֆրանսիայի փոխչեմպիոնը հայտնի կդառնա միայն վերջին տուրում: Պայքարը երկրորդ տեղի համար շարունակում են «Մոնակոն», «Լիոնն» ու «Մարսելը»:

Նախավերջին տուրում «Մոնակոն» 1:0 հաշվով հաղթեց «Սենթ Էթյենին» եւ 77 միավորով երկրորդ տեղում է: «Լիոնը» 2:3 հաշվով պարտվեց «Ստրասբուրգին» եւ 75 միավորով երրորդ տեղում է: «Մարսելը» 74 միավորով չորրորդն է:

Չեմպիոնի կոչումը նվաճած ՊՍԺ-ն վերջին տուրում կրեց այս առաջնությունում առաջին տնային պարտությունը: «Ռենը» ուժեղ էր 2:0 հաշվով:

Ֆրանսիայի առաջնություն, 37-րդ տուր

«Ամյեն» - «Մեց»՝ 2:0

«Անժե» - «Նանտ»՝ 0:2

«Բորդո» - «Թուլուզ»՝ 4:2

«Լիլ» - «Դիժոն»՝ 2:1

«Մոնակո» - «Սենթ Էթյեն»՝ 1:0

«Մոնպելյե» - «Տրուա»՝ 1:1

«Նիցա» - «Կան»՝ 4:1

ՊՍԺ - «Ռեն»՝ 0:2

«Ստրասբուրգ» - «Լիոն»՝ 3:2



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։