Մոուրինյոյի 17 տարվա օգնականը հեռանում է եւ մոտ է «Արսենալը» գլխավորելուն

23:04   12 մայիսի, 2018

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի օգնական Ռուի Ֆարիան մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա մանչեսթերյան ակումբից: Պորտուգալացի մասնագետները միասին աշխատում են 17 տարի:

«Երկար մտորումներից հետո ծանր սրտով որոշեցի, որ առաջ գնալու ժամանակն է: Անցկացրել եմ անմոռանալի եւ անհավանական 17 տարի, բայց զգացի, որ պրոֆեսիոնալ կարիերայում նոր մարտահրավեր ընդունելուց առաջ պետք է որոշակի ժամանակ անցկացնեմ ընտանիքիս հետ:

Շնորհակալ եմ Մոուրինյոյին այսքան տարի ինձ հավատալու, հնարավորությունների, գիտելիքների, փորձի եւ ընկերության համար»,- ասել է Ֆարիան:

Սպասվում է, որ ֆրանսիացի Արսեն Վենգերի հեռանալուց հետո հունիսին Ֆարիան կզբաղեցնի «Արսենալի» գլխավոր մարզիչի պաշտոնը, հաղորդում է The Sun-ը:

Ֆարիան համագործակցությունը Մոուրինյոյի հետ սկսել է 2001 թվականին պորտուգալական «Ունիան Լեյրիայից»:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.