Դանի Ալվեսը բաց կթողնի ԱԱ-ն

21:06   11 մայիսի, 2018

Ֆրանսիական ՊՍԺ-ի պաշտպան Դանի Ալվեսը չի կարողանա օգնել Բրազիլիայի հավաքականին աշխարհի առաջնության ժամանակ։

Պատճառը վնասվածքն է, որը նա ստացել էր Ֆրանսիայի գավաթի խաղարկության եզրափակիչում՝ «Լե Արբեի» դեմ խաղում (2:0)։

Վնասվել է 35-ամյա ֆուտբոլիստի ծնկահոդի խաչաձև կապանները, հայտնում է Fox sports-ը։

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում:

E խմբում Բրազիլիայի հավաքականի մրցակիցները կլինեն Շվեյցարիան, Կոստա Ռիկան ու Սերբիան:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։