Լոնդոն-2012. Նորայր Վարդանյանը 11-րդն է

23:41   4 օգոստոսի, 2012

Ծանրամարտի տղամարդկանց օլիմպիական մրցաշարում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Նորայր Վարդանյանը երկամարտում գրավեց 11-րդ տեղը։

94 կգ քաշային Նորայր Վարդանյանը յուրաքանչյուր վարժությունում հաջող կատարեց միայն առաջին փորձը։ Պոկում վարժությունում նա բարձրացրեց 170 կգ, ինչը 13-րդ արդյունքն էր, իսկ հրում վարժությունում բավարարվեց 210 կգ արդյունքով։ Առաջին անգամ Օլիմպիական խաղերին մասնակցած Նորայր Վարդանյանը երկամարտում հավաքեց 380 կգ։

Օլիմպիական չեմպիոնի տիտղոսը աշխարհի ռեկորդով երկրորդ անգամ նվաճեց Ղազախստանի ներկայացուցիչ Իլյա Իլինը՝ 418 կգ։ Ղազախստանը նվաճեց 5-րդ ոսկե մեդալը, դրանցից չորսը՝ ծանրորդների շնորհիվ։ Փոխչեմպիոն հռչակվեց ռուսաստանցի Ալեքսանդր Իվանովը՝ 409։ Բրոնզե մեդալակիրը ռումինացի Անատոլի Կիրիկուն է՝ 407։

30-րդ Օլիմպիական խաղեր

Ծանրամարտ, 94 կգ քաշային կարգ

Տղամարդիկ

1. Իլյա Իլին (Ղազախստան)՝ 418 կգ - աշխարհի ռեկորդ (185+233 - աշխարհի ռեկորդ)

2. Ալեքսանդր Իվանով (Ռուսաստան)՝ 409 (185+224)

3. Անատոլի Կիրիկու (Ռումինիա)՝ 407 (181+226)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։