«Յուվենտուսը» շանս չտվեց «Միլանին» եւ 13-րդ անգամ նվաճեց Իտալիայի գավաթը (տեսանյութ)

01:05   10 մայիսի, 2018

Թուրինի «Յուվենտուսը» 13-րդ անգամ նվաճեց Իտալիայի գավաթը: Հռոմի «Օլիմպիական» ստադիոնում տեղի ունեցած եզրափակիչում Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը մրցեց «Միլանի» հետ եւ առավելության հասավ 4:0 հաշվով (տեսանյութ):

«Յուվենտուսը» չորրորդ անգամ անընդմեջ է հաղթում Իտալիայի գավաթի խաղարկությունում:

Իտալիայի Գավաթ, եզրափակիչ

«Յուվենտուս» - «Միլան»՝ 4:0

Մեհդի Բենատիա, 56, 64, Դուգլաս Կոստա, 61, Նիկոլա Կալինիչ, 76, ինքնագոլ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։