Դուա Լիպան կերգի Չեմպիոնների լիգայի եզրափակիչից առաջ

15:44   8 մայիսի, 2018

Բրիտանացի երգչուհի Դուա Լիպան ելույթ կունենա Մադրիդի «Ռեալի» ու անգլիական «Լիվերպուլի» միջեւ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումից առաջ, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:

22-ամյա Դուա Լիպան ամենաերիտասարդ դերգչուհին է, որի տեսահոլովակը YouTube-ում հավաքել է մեկ միլիարդ դիտում:

«Այսպիսի հնարավորություն լինում է կյանքում մեկ անգամ: Անհամբերությմաբ եմ սպասում դրան: Կներկայացնեմ անմոռանալի շոու»,- ասել է երգչուհին:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 26-ին Կիեւում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 22։45-ին։ Հանդիպման գլխավոր մրցավարն է սերբ 45-ամյա Միլորադ Մաժիչը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։