Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության 1/4 եզրափակիչի չորրորդ խաղում գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտը» ուժեղ է գտնվել «Նոր Օրլեանից»՝ շարքի հաշիվը դարձնելով 3:1: Խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչված Կեւին Դյուրանտը «Գոլդեն Սթեյտի» կազմում հավաքել է 38 միավոր:
«Հյուսթոնը» հյուրընկալվելիս ուժեղ է գտնվել «Յուտայից»՝ շարքի հաշիվը դարձնելով 3:1:
Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը, որը գլխավորում է «Յուտայի» խաղացող Ռոյս Օ՛Նիլը:
NBA, 1/4 եզրափակիչ
«Նոր Օրլեան» – «Գոլդեն Սթեյտ»՝ 92:118 (22:37, 32:24, 19:33, 19:24)
Շարքի հաշիվը՝ 1:3
«Յուտա» – «Հյուսթոն»՝ 87:100 (23:30, 25:28, 17:21, 22:21)
Շարքի հաշիվը՝ 1:3
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։