Հոպկինսի ռեկորդը կրկնած Գոլովկին. Վանես Մարտիրոսյանը հրաշալի մարտիկ է

14:33   6 մայիսի, 2018

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջին քաշային կարգում WBC, WBA Super, IBF եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն, ղազախ Գենադի Գոլովկինն անդրադարձել է ամերիկահայ Վանես Մարտիրոսյանի հետ մենամարտին, որում նա հայ բռնցքամարտիկին նոկաուտի էր ենթարկել երկրորդ ռաունդում:

«Հրաշալի եմ զգում ինձ: Ես վերադարձել եմ: Վանեսը հրաշալի մարտիկ է, նա մի քանի լավ հարված հասցրեց: Առաջին ռաունդում կարծում էի, որ գործը լուրջ է լինելու, սակայն երկրորդում ամեն բան ավարտվեց:

Պատրաստ եմ մենամարտել ցանկացած մրցակցի հետ: Ես 9 տարի չեմպիոն եմ: Եթե ցանկանում եք, եկեք եւ վերցրեք իմ տիտղոսները»,- 36-ամյա Գոլովկինի խոսքը մեջբերում է Sports.kz-ն:

Հիշեցնենք, որ այդ մենամարտում Գենադի Գոլովկինը պաշտպանել էր միջին քաշային կարգում (72,6 կգ) WBC, WBA եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսները:

Ղազախ բռնցքամարտիկն այդ քաշային կարգում 20-րդ անգամ պաշտպանեց չեմպիոնական տիտղոսները՝ այդ ցուցանիշով կրկնելով ամերիկացի Բերնարդ Հոպկինսի ռեկորդը:

31-ամյա Մարտիրոսյանը նախորդ մենամարտն անցկացրել էր 2016 թվականի մայիսին՝ մրցավարների միաձայն որոշմամբ պարտվելով առաջին միջին քաշային կարգում IBO եւ WBA վարկածներով աշխարհի չեմպիոն Էրիսլանդի Լարային։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։