«Բարնլին» 51 տարի անց դարձյալ կխաղա եվրագավաթային մրցաշարում

23:59   5 մայիսի, 2018

Անգլիական «Բարնլին» նվաճել է Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլից պայքարը սկսելու իրավունք: Թիմը Անգլիայի Պրեմյեր լիգայի առաջնության արդյունքում 7-րդից ցածր տեղ չի գրավի: Եթե «Բարնլին» կարողանա 6-րդ տեղ բարձրանալ՝ հետ թողնելով «Արսենալին», ապա պայքարը կսկսի Եվրոպայի լիգայի խմբային փուլից:

«Բարնլին» պատմության մեջ երրորդ անգամ կմասնակցի եվրագավաթային մրցաշարի: 1960-1961 թվականների մրցաշրջանում «Բարնլին» հանդես է եկել եվրոպական Չեմպիոնների գավաթի խաղարկությունում, իսկ 1966-1967 թվականների մրցաշրջանում՝ Տոնավաճառների գավաթի (Inter-Cities Fairs Cup) խաղարկությունում: Երկու դեպքում էլ, թիմը քառորդ եզրափակիչում ավարտել է պայքարը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։