ԵԱ. Միհրան Ջաբուրյանը եւս մեդալ չնվաճեց

21:14   5 մայիսի, 2018

Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Միհրան Ջաբուրյանը գոտեմարտեց բրոնզե մեդալի համար: 57 կգ քաշային կարգում նրա մրցակիցն էր Բելառուսի ներկայացուցիչ Վլադիսլավ Անդրեեւը, որը հաղթանակ տարավ 8:1 հաշվով:

Հիշեցնենք որ Եվրոպայի առաջնության երկրորդ օրը Հայաստանի ներկայացուցիչներից Գարիկ Բարսեղյանը 61 կգ քաշային կարգի որակավորման փուլում 2:13 հաշվով պարտվեց թուրք Ռեջեպ Տոպալին:

74 կգ քաշային կարգում Գրիգոր Գրիգորյանը գոտեմարտեց Բուլղարիայի ներկայացուցիչ Ալի Փաշա Ումարփաշաեւի հետ եւ պարտվեց նույն հաշվով՝ 2:13:

86 կգ քաշային կարգում Մարզպետ Գալստյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից եւ պարտություն կրեց թուրք Ֆատիհ Էրդինի հետ գոտեմարտում՝ 2:6:

92 կգ քաշային Շամիր Աթյանը որակավորման փուլում տուշեով հաղթեց շվեդ Ալբին Վիկինգ Ֆրիդին, սակայն քառորդ եզրափակիչում 0:3 հաշվով պարտվեց Վրաստանի ներկայացուցիչ Իրակլի Մցիտուրիին:

Գերծանր քաշային կարգում Հայաստանը պետք է ներկայացներ Լեւան Բերիանիձեն, սակայն NEWS.am Sport-ի թղթակցին Հայաստանի հավաքականից հայտնեցին, որը ըմբիշը առողջական խնդիրների պատճառով չի կարողացել դուրս գալ ասպարեզ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։