Չկա Եվրոպայի լիգայի եզրափակիչ, չկա Վենգեր (ծաղրանկար)

21:40   4 մայիսի, 2018

Ծաղրանկարիչ Օմար Մոմանին անդրադարձել է Լոնդոնի «Արսենալի» անհաջողությանը Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչում:

Ֆրանսիացի Արսեն Վենգերը չկարողացավ հրաժեշտը լոնդոնյան ակումբին նշանավորել տիտղոսով:

Հիշեցնենք, որ Մադրիդում տեղի ունեցած խաղում «Արսենալը» «Աթլետիկոյին» պարտվել է նվազագույն հաշվով եւ դուրս մնացել պայքարից: Մխիթարյանը փոխարինման էր դուրս եկել 68-րդ րոպեին: Լոնդոնում տեղի ունեցած առաջին խաղը Մխիթարյանը բաց էր թողել ծնկահոդի վնասվածքի պատճառով, գրանցվել էր ոչ ոքի՝ 1:1:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։