Արսեն Վենգերը՝ մեկնարկային կազմում Մխիթարյանի բացակայության մասին

17:12   4 մայիսի, 2018

Լոնդոնի «Արսենալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի բացակայությունը մեկնարկային կազմում Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում: Վենգերը նախընտրել էր մեկնարկային կազմում Մխիթարյանի փոխարեն ընդգրկել անգլիացի հարձակվող Դենի Ուելբեքին:

«Այժմ լավագույն պահը չէ այդ որոշումը բացատրելու համար: Մենք հարձակվողների կարիք ունեինք, եւ ես հավատում էի, որ բոլորը կստանան խաղաժամանակ»,- Վենգերի խոսքը մեջբերում է Daily Star-ը:

Հիշեցնենք, որ Մադրիդում տեղի ունեցած խաղում «Արսենալը» «Աթլետիկոյին» պարտվել է նվազագույն հաշվով եւ դուրս մնացել պայքարից: Մխիթարյանը փոխարինման էր դուրս եկել 68-րդ րոպեին: Լոնդոնում տեղի ունեցած առաջին խաղը Մխիթարյանը բաց էր թողել ծնկահոդի վնասվածքի պատճառով, գրանցվել էր ոչ ոքի՝ 1:1:

Մայիսի 16-ին Լիոնում կայանալիք եզրափակիչում կհանդիպեն «Աթլետիկոն» ու «Մարսելը»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։