ԵԼ. Եզրափակիչում՝ «Աթլետիկո» - «Մարսել»

01:41   4 մայիսի, 2018

Ֆրանսիական «Մարսելը» դուրս եկավ  Եվրոպայի լիգայի եզրափակիչ: Ավստրիական «Զալցբուրգի» հետ կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Մարսելը» լրացուցիչ ժամանակում պարտվեց 1:2 հաշվով, սակայն կշարունամի պայքարը տանը տարած 2:0 հաշվով հաղթանակի շնորհիվ:

Եվրոպայի լիգայի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 16-ին Ֆրանսիայի Լիոն քաղաքում: Ավելի վաղ եզրափակիչ էր դուրս եկել Մադրիդի «Աթլետիկոն», որը դուրս թողեց Լոնդոնիի «Արսենալին»՝ 1:1, 1:0:

Եվրոպայի լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ

 «Զալցբուրգ» (Ավստրիա) - «Մարսել» (Ֆրանսիա)՝ 2:1 (հիմնական ժամանակ՝ 1:1, լրացուցիչ ժամանակ՝ 0:1), (առաջին խաղ՝ 0:2)

Ամադու Այդարա, 53, Բունա Սառ, 65, ինքնագոլ – Ռոլանդու, 116

Հեռացում՝ Ամադու Այդարա, 119, երկրորդ դեղին քարտ

«Աթլետիկո» (Իսպանիա) - «Արսենալ» (Անգլիա)՝ 1:0 (առաջին խաղ՝ 1:1)

Դիեգո Կոստա, 45+2



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։