ԵԼ. «Աթլետիկոն» հաղթեց «Արսենալին» եւ դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

00:57   4 մայիսի, 2018

Մադրիդի «Աթլետիկոն» նվաճեց Եվրոպայի լիգայի ուղեգիր՝ կիսաեզրափակիչում դուրս թողնելով Լոնդոնի «Արսենալին»: Պատասխան խաղում անգլիական թիմը Մադրիդում պարտվեց նվազագույն հաշվով (տեսանյութ):

Առաջին խաղակեսին ավելացված ժամանակում ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի փոխանցումից հետո իսպանացի հարձակվող Դիեգո Կոստան գրավեց ֆրանսիացի Արսեն Վենգերի գլխավորած թիմի դարպասը:

Հայաստանի հավաքականի եւ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 68-րդ րոպեին փոխարինեց անգլիացի կիսապաշտպան Ջեք Ուիլշիրին:

Առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 1:1:

Եզրափակիչի մյուս ուղեգիրը վիճարկում են ավստրիական «Զալցբուրգն» ու ֆրանսիական «Մարսելը»: 2:0 հաշվով հաղթում է «Զլացբուրգը» եւ նշանակվել է լրացուցիչ ժամանակ:

Առաջին խաղում «Մարսելը» տանն առավելության էր հասել 2:0 հաշվով:

Եվրոպայի լիգայի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 16-ին Ֆրանսիայի Լիոն քաղաքում:

Եվրոպայի լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ

«Աթլետիկո» (Իսպանիա) - «Արսենալ» (Անգլիա)՝ 1:0 (առաջին խաղ՝ 1:1)

Դիեգո Կոստա, 45+2

«Զալցբուրգ» (Ավստրիա) - «Մարսել» (Ֆրանսիա)՝ 2:0 (առաջին խաղ՝ 0:2)

Ամադու Այդարա, 53, Բունա Սառ, 65, ինքնագոլ



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.