Մանչինին Իտալիայի հավաքականում կստանա 4.2 միլիոն եվրո

22:50   3 մայիսի, 2018

Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին կգլխավորի Իտալիայի ազգային հավաքականը՝ կնքելով երկու տարվա պայմանագիր, հետագայում եւս երկու տարով երկարաձգելու հնարավորությամբ, հաղորդում է sport-express-ը: Իտալացի մասնագետը կստանա տարեկան 4.2 միլիոն եվրո աշխատավարձ: 800 հազար եվրո կհատկացվի մարզչական շտաբի մյուս անդամներին:

Մանչինիի հետ «Զենիթից» կհեռանան նաեւ նրա օգնականներ Ֆաուստո Սալսանոն, Անջելո Գրեգուչին եւ Իվան Կարմինատին:

Սպասվում է, որ Իտալիայի հավաքականում նրա օգնականներից կլինի Անդրեա Պիրլոն:

Մանչինիի շնորհանդեսը Իտալիայի հավաքականում նշանակված է մայիսի 23-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։