14:18 3 մայիսի, 2018Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մայիսի 3-ին վերադարձավ հայրենիք:
Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճած Արթուր Ալեքսանյանին եւ Մաքսիմ Մանուկյանին, բրոնզե մեդալակիր դարձած Կարեն Ասլանյանին եւ թիմի մյուս անդամներին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը եւ բազմաթիվ երկրպագուներ: NEWS.am Sport-ը ուղիղ հեռարձակմամբ ներկայացնում է ըմբիշների ժամանումը «Զվարթնոց» օդանավակայանից:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությանը Հայաստանի հավաքականի կազմում մասնակցեցին Արմեն Մելիքյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Մաքսիմ Մանուկյանը (82 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ):
Աշխարհի գործող չեմպիոններ Արթուր Ալեքսանյանն ու Մաքսիմ Մանուկյանը դարձան Եվրոպայի չեմպիոն, իսկ 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը նվաճեց բրոնզե մեդալ:
Լուսինե Շահբազյան
Ֆոտո՝ Արսեն Սարգսյան

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.