21:17 2 մայիսի, 2018Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում նվաճեց 82 կգ քաշային կարգի չեմպիոնի կոչումը: Եզրափակիչում Մաքսիմ Մանուկյանը առանց խնդիրների պարտության մատնեց բելառուս Վիկտոր Սասունովսկուն՝ 9:0:
Հիշեցնենք, որ 67 կգ քաշային կարգում Կարեն Ասլանյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտեց լեհ Դավիդ Կարեցինսկու հետ եւ հաղթեց մեծ առավելությամբ՝ արդեն առաջին մրցափուլում վաստակելով 6 միավոր: Հայ ըմբիշը մրցակցին պարտության մատնեց 7:2 հաշվով՝ առաջին մեդալը բերելով Հայաստանին այս առաջնությունում:
Քիչ հետո 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի չեմպիոնի կոչումը կվիճարկի Սերբիայի ներկայացուցիչ Միխեիլ Կաջայայի հետ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.