ՉԼ. «Ռեալ» - «Բավարիա». Առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

23:30   1 մայիսի, 2018

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալել է Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիային»: Առաջին խաղակեսից հետո հաշվը հավասար է՝ 1:1 (տեսանյութ):

Հյուրերն արդեն առաջին երեք րոպեներին երեք գրոհ անցկացրին: Դրանից մեկն ավարտվել կոստառիկացի Կեյլոր Նավասի պաշտպանած դարպասին գրավումով: Գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերի փոխանցումից հետո «Ռեալի» իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը չկարողացավ վերցնել գնդակը, որը ֆրանսիացի կիսապաշտպան Կորենտինո Տոլիսոյից հայտնվեց գերմանացի կիսապաշտպան Ջոշուա Կիմիխի մոտ: Նա էլ բացեց հանդիպման հաշիվը:

Ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմը հավասարությունը վերականգնեց 11-րդ րոպեին: Աչքի ընկավ ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման: Գոլային փոխանցումը կատարեց բրազիլացի պաշտպան Մարսելոն:

Առաջին խաղում 2:1 հաշվով հաղթել է «Ռեալը»:

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ

«Ռեալ Մադրիդ» - «Բավարիա Մյունխեն»՝ 1:1 (առաջին խաղակես)

Քարիմ Բենզեմա, 11 - Ջոշուա Կիմիխ, 3



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։