Վարազդատ Հարոյանի վիճակագրությունն ու գնահատականը

18:12   1 մայիսի, 2018

Whoscored.com-ը ներկայացրել է Եկատերինբուրգի «Ուրալի» եւ Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանի վիճակագրությունը Գրոզնու «Ախմատի» դեմ Ռուսաստանի առաջնության 28-րդ տուրի խաղում:

Հարոյանը դարպասին հարված չի կատարել: Նրա 52 փոխանցումից 88.5 տոկոսը հասել է թիմակիցներին: 25-ամյա պաշտպանը 3 անգամ հաղթող է դուրս եկել օդային պայքարում, 2 անգամ խլել է գնդակը, 3 անգամ կասեցրել է մրցակցի գրոհները: Հարոյանը կանոնները խախտել է 2 անգամ, նրա դեմ խախտել են մի դրվագում:

Հարոյանը ստացել է 7.92 գնահատականը եւ ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող:

Հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով, Հարոյանը խաղացել է առանց փոխարինման: Նրա ակումբակից, Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը չէր ընդգրկվել հայտացուցակում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։