Հենրիխ Մխիթարյանը ստացել է ամենաբարձր գնահատականը (ֆոտո)

09:05   30 ապրիլի, 2018

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բրիտանական Daily Mail-ի վարկածով ամենաբարձր գնահատականն է ստացել Լոնդոնի «Արսենալի» եւ «Մանչեսթեր Յունայթեդի» միջեւ անգլիական Պրեմյեր լիգայի 36-րդ տուրի խաղում:

Իր նախկին ակումբ «Մանչեսթեր Յունայթեդին» գոլ խփած 29-ամյա Մխիթարյանը ստացել է 7 գնահատականը: Նույն գնահատականին է արժանացել նաեւ «Արսենալի» հույն պաշտպան Կոնստանտինոս Մավրոպանոսը:

«Օգտագործեց «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուների տրիբունայի մոտ գոլ խփելու պահը: Մենք դա տեսել էինք նաեւ նախկինում: Հրաշալի ավարտ հաշիվը հավասարեցնելիս: Նա բարձրացրեց ձեռքերը, որպեսզի չտոնի գոլը»,- Մխիթարյանի մասին գրել է հեղինակավոր պարբերականը:

Whoscored.com եւս Մխիթարյանին տվել է 7.9 գնահատականը՝ ճանաչելով հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

Հիշեցնենք, որ 29-ամյա Մխիթարյանն առաջին ֆուտբոլիստն է, որը մեկ մրցաշրջանում գոլի հեղինակ է դառնում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, ինչպես նաեւ գրավում մանչեսթերցիների դարպասը: Այս մրցաշրջանը նա սկսել էր «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, իսկ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվել էր «Արսենալ»:

Մանչեսթերում կայացած խաղում դաշտի տերերը հաղթել էին 2:1 հաշվով, իսկ հայ կիսապաշտպանը ծնկի վնասվածքից վերականգնվելուց հետո առաջին անգամ էր ընդգրկվել «Արսենալի» մեկնարկային կազմում եւ հանդես եկավ 76 րոպե: Հանդիպումից հետո «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել էր, որ Հենրիխ Մխիթարյանը վնասել է նույն ծունկը: Մինչեւ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ հանդիպումը Հենրիխը խաղադաշտից բացակայում էր ապրիլի 5-ից, երբ ծնկի վնասվածք էր ստացել Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում: 

Մայիսի 3-ին «Արսենալը» Մադրիդում Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպում է անցկացնելու «Աթլետիկոյի» հետ (առաջին խաղում գրանցվել է 1:1 հաշիվը):



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.