00:00 30 ապրիլի, 2018Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձյալ ծնկի վնասվածք է ստացել «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Պրեմյեր լիգայի 36-րդ տուրի խաղում: Այդ մասին հայտնել է «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին: Հայաստանի հավաքականի ավագը ծնկի վնասվածքից վերականգնվելուց հետո առաջին անգամ ընդգրկվել էր «Արսենալի» մեկնարկային կազմում եւ դարձավ գոլի հեղինակ՝ գրավելով իր նախկին ակումբի դարպասը: Ֆրանսիացի մասնագետի խոսքով՝ 76-րդ րոպեին Մխիթարյանը փոխարինվել էր վնասվածքի պատճառով:
«Մխիթարյանին փոխարինեցի, քանի որ նա հարված էր ստացել նույն ծնկին: Առաջիկա 48 ժամում հայտնի կդառնա, թե արդյոք վնասվածք ստացած խաղացողները կկարողանան մասնակցել Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ խաղին»,- Արսեն Վենգերի խոսքը մեջբերում է «Արսենալի» կայքը:
Հիշեցնենք, որ մինչեւ Մանչեսթերում կայացած հանդիպումը 29-ամյա Մխիթարյանը խաղադաշտից բացակայում էր ապրիլի 5-ից, երբ ծնկի վնասվածք էր ստացել Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում:
Մայիսի 3-ին «Արսենալը» Մադրիդում Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպում է անցկացնելու «Աթլետիկոյի» հետ (առաջին խաղում գրանցվել է 1:1 հաշիվը):
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.