«Ռոստովը» հաղթեց «Տոսնոյին», «Սպարտակը»՝ «Ամկարին»

22:27   29 ապրիլի, 2018

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 28-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց Պերմի «Ամկարին», իսկ մոսկովյան ԲԿՄԱ-ն ու պետերբուրգյան «Զենիթը» բաժանվեցին գոլազուրկ ոչ ոքիով:

«Ռոստովը» սեփական դաշտում 2:0 հաշվով հաղթեց «Տոսնոյին», որի դարպասը պաշտպանում էր Հայաստանի հավաքականի թեկնածու Դավիդ Յուրչենկոն: 26-ամյա կիսապաշտպան Խորեն Բայրամյանը մնաց «Ռոստովի» փոխարինողների թվում:

«Սպարտակը» 53 միավորով երկրորդ տեղում է եւ 4 միավոր հետ է առաջատար Մոսկվայի «Լոկոմոտիվից», որը մեկ խաղ պակաս է անցկացրել: Լավագույն եռյակը եզրափակող ԲԿՄԱ-ն ունի 52 միավոր, իսկ «Զենիթը»՝ 50:

Ռուսաստանի առաջնություն, 28-րդ տուր

«Ամկար» - «Սպարտակ»՝ 0:2

Սալվադորե Բոկետի, 8, Սոֆիան Հանի, 81

«Զենիթ» - ԲԿՄԱ՝ 0:0

«Ռոստով» - «Տոսնո»՝ 2:0

Էլդոր Շոմուդորով, 67, 72

Հեռացում՝ Ալեքսանդր Մակարով, 27 («Տոսնո»)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։