Արթուր Աբրահամը նվաճեց WBO International-ի տիտղոսը

01:55   29 ապրիլի, 2018

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը (47-6-0, 30 նոկաուտ) Գերմանիայի Օֆենբուրգ քաղաքի «Բադեն Արենա» մարզապալատում մենամարտեց դանիացի Պատրիկ Նիլսենի (29-3, 14 նոկաուտ) հետ World Boxing Organisation International-ի թափուր տիտղոսի համար: 

Հայ բռնցքամարտիկը 12-ռաունդանոց մենամարտում հաղթանակ տարավ երեք մրցավարներից երկուսի դրական  որոշման շնորհիվ` 113:114, 116:111, 116:111:

Այս վարկանիշային մենամարտում գրանցած հաղթանակի շնորհիվ Արթուր Աբրահամաը առաջիկայում կկարողանա մենամարտել աշխարհի չեմպիոնի կոչման համար:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.