Վենգեր. Շատ եմ հարգում Մոուրինյոյին

17:12   28 ապրիլի, 2018

Լոնդոնի «Արսենալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը լրագրողներին խնդրել է իրեն չներքաշել «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ հեռակա վիճաբանությունների մեջ։

«Ես շատ հարգում եմ նրան։ Դուք պետք է հանգիստ թողնեք ինձ այս ընթացքում եւ չներքաշեք կոնֆլիկտների մեջ։ Ես ցանկանում եմ խաղաղ հեռանալ։ Մոուրինյոն հրաշալի մարզիչ է։ Բոլորին ցանկանում եմ ասել «ցտեսություն»։ Եթե ջերմ ընդունեն Մանչեսթերում՝ կընդունեմ դա։ 22 տարվա ընթացքում ունեցել եմ գերազանց հանդիպումներ։ «Մանչեսթեր Յունայթեդը» լուրջ ակումբ է, որն ունի ֆանտաստիկ խաղացողներ։ Երբ հիշում եմ անցյալը, հասկանում եմ, թե ինչ հրաշալի թիմ են ունեցել՝ Գիգզ, Սքոուլզ, Բեքհեմ, Ռոնալդու, Ռունի։ Անհավանական ակումբ է»,– Վենգերի խոսքը մեջբերում է The Telegraph–ը։

Պրեմյեր լիգայի 36–րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ» – «Արսենալ» հանդիպումը տեղի կունենա ապրիլի 29–ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19։30–ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։