Պաշտոնական. Անդրես Ինյեստան վերջին մրցաշրջանն է անցկացնում «Բարսելոնայում»

16:03   27 ապրիլի, 2018

«Բարսելոնայի» ավագ Անդրես Ինյեստան պաշտոնապես հայտարարել է, որ վերջին մրցաշրջանն է անցկացնում կատալոնական ակումբում:

«Սա իմ վերջին մրցաշրջանն է: Ես երկար եմ մտածել այս որոշման վերաբերյալ: «Բարսելոնան» ինձ համար կմնա աշխարհի լավագույն ակումբը, որն ինձ տվել է ամեն բան»,- 33-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է As-ը:

Սպասվում է, որ Ինյեստան այս մրցաշրջանի վերջում տեղափոխվելու է չինական «Տյանցզին Ցյուանցզյան», որի հետ կկնքի 3 տարվա պայմանագիր: Իսպանացի կիսապաշտպանը «Բարսելոնայի» հետ ունի անժամկետ պայմանագիր, որի համաձայն՝ նա ամեն տարի մինչեւ ապրիլի 30-ը պետք է ակումբին տեղյակ պահի իր ծրագրերի մասին:

Անդրես Ինյեստան «Բարսելոնայի» ակադեմիայի սան է եւ ակումբի համակարգում է 1996-ից, երբ 12 տարեկան էր: Նա կատալոնական ակումբի կազմում նվաճել է 31 տիտղոս եւ այդ ցուցանիշով ռեկորդակիր է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի հետ: Իսպանիայի հավաքականի խաղացողը «Բարսելոնայի» գլխավոր թիմում խաղում է 2001-ից:

Ավելի վաղ France Football-ը ներողություն էր խնդել Անդրես Ինյեստայից, որ նա կարիերայի ընթացքում այդպես էլ չի ստացել «Ոսկե գնդակ»: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։