Դիեգո Սիմեոնեին սպառնում է 3-խաղյա որակազրկում

13:41   27 ապրիլի, 2018

Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեին 3-խաղյա որակազրկում է սպառնում Լոնդոնի «Արսենալի» դեմ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում ստացած կարմիր քարտի համար:

Լոնդոնում կայացած խաղի 13-րդ րոպեին արգենտինացի մասնագետը դաշտից հեռացվել էր մրցավարի հետ վիճելու համար, քանի որ պահանջում էր կանոնների խախտում արձանագրել «Արսենալի» խաղացողի մոտ: Եթե հանդիպման գլխավոր մրցավար Կլեման Տյուրպենն արձանագրությունում նշի, որ Սիմեոնեն անպատվել է իրեն, ապա մարզիչը կորակազրկվի ոչ թե մեկ, այլ 3 խաղով:

Հիշեցնենք, որ այդ խաղում «Արսենալը» 10-րդ րոպեից ուներ թվային առավելություն, սակայն չկարողացավ օգտվել դրանից: Գրանցվեց 1:1 հաշիվը: Պատասխան հանդիպումը տեղի կունենա մայիսի 3-ին Մադրիդում:

«Արսենալի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է վերականգնվել ծնկի վնասվածքից եւ չմասնակցեց «Աթլետիկոյի» դեմ առաջին խաղին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։