Լոնդոն-2012. Դանիացիները նույնպես ոսկի են նվաճում

15:45   4 օգոստոսի, 2012

Լոնդոնի Օլիմպիական խաղերում Դանիայի պատվիրակության առաջին ոսկե մեդալը նվաճեցին թիավարողները:

Երկտեղանի թեթեւ ակադեմիականների պայքարում լավագույն արդյունքը գրանցեցին դանիացիներ Մադս Ռասմուսենն ու Ռասմուս Կվիստը՝ 6:37.17:

Մեծ Բրիտանիան ներկայացնող Զակ Պերչեսը եւ Մարկ Հանտերը նվաճեցին արծաթե մեդալ, իսկ նորզելանդական Ստորմ Ուրու – Պետեր Թեյլոր զույգը եզրափակեց լավագույն եռյակը:

30-րդ Օլիմպիական խաղեր
Տղամարդիկ
Ակադեմիական թիավարություն, երկտեղանի, թեթեւ

1. Մադս Ռասմուսեն - Ռասմուս Կվիստ (Դանիա) - 6:37.17

2. Զակ Պերչես - Մարկ Հանտեր (Մեծ Բրիտանիա) - 6:37.78

3. Ստորմ Ուրու – Պետեր Թեյլոր (Նոր Զելանդիա) - 6:40.86



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.