«Լայպցիգի» մարզական տնօրենը կարող է փոխարինել Արսեն Վենգերին

13:41   26 ապրիլի, 2018

Լոնդոնի «Արսենալը» շարունակում է փոխարինող փնտրել թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացող Արսեն Վենգերին:

Sky Sports-ի համաձայն՝ թեկնածուներից մեկն է գերմանական «Լայպցիգի» մարզական տնօրեն Ռալֆ Ռանգնիկը: Գերմանիայում Ռանգնիկին համարում են ամենատաղանդավոր մարզիչներից մեկը: «Լայպցիգում» նա մեծ ազդեցություն ունի թիմի խաղի վրա:

«Արսենալը» գլխավորելու հավակնորդների թվում են նաեւ իսպանացի Լուիս Էնրիկեն, «Մանչեսթեր Սիթիի» մարզչական շտաբում աշխատող Միկել Արտետան ու ամերիկյան «Նյու Յորք Սիթիի» գլխավոր մարզիչ Պատրիկ Վիեյրան: Արտեան ու Վիեյրան «Արսենալի» նախկին ֆուտբոլիստներ են:

Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին հայտնի էր դարձել, որ 68-ամյա Արսեն Վենգերն ընթացիկ մրցաշրջանի վերջում հեռանալու է անգլիական ակումբից:

Ֆրանսիացի մասնագետը 1996 թվականից է գլխավորում «Արսենալը», որի հետ նվաճել է 17 տիտղոս՝ դառնալով Անգլիայի եռակի չեմպիոն (1997/98, 2001/02, 2003/04 մրցաշրջաններում)։ Նրան է պատկանում Պրեմյեր լիգայում անցկացրած խաղերի ռեկորդը (823 հանդիպում):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։