Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության 1/8 եզրափակիչի 5-րդ խաղում փոխչեմպիոն «Քլիվլենդը» տանը 98:95 հաշվով հաղթել է «Ինդիանային» եւ առաջ անցել շարքում՝ 3:2:
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Քլիվլենդի» առաջատար Լեբրոն Ջեյմսը, որը վաստակել է 44 միավոր:
«Հյուսթոնը» չորրորդ հաղթանակն է տարել «Մինեսոտայի» նկատմամբ եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ:
Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է Լեբրոն Ջեյմսի հաղթական նետումը վերջին վայրկյանին:
Ավելի վաղ 1/8 եզրափակիչի արգելքը հաղթահարել էին նաեւ «Նյու Օրլեանը», «Գոլդեն Սթեյտը» եւ «Ֆիլադելֆիան»:
NBA, 1/8 եզրափակիչ, երկրորդ խաղեր
«Հյուսթոն» – «Մինեսոտա»՝ 122:104 (25:26, 30:33, 30:15, 37:30)
Շարքի հաշիվը՝ 4:1
«Քլիվլենդ» – «Ինդիանա»՝ 98:95 (23:25, 26:31, 32:17, 17:22)
Շարքի հաշիվը՝ 3:2
«Օկլահոմա» – «Յուտա»՝ 107:99 (29:34, 12:22, 37:22, 29:21)
Շարքի հաշիվը՝ 3:2
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։