NBA. «Գոլդեն Սթեյտը» եւ «Ֆիլադելֆիան» դուրս եկան հաջորդ փուլ, օրվա լավագույն դրվագները

11:33   25 ապրիլի, 2018

«Գոլդեն Սթեյտը» եւ «Ֆիլադելֆիան» դուրս եկան Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) քառորդ եզրափակիչ:

1/8 եզրափակիչում NBA-ի գործող չեմպիոնը հաշիվը 4:1 դարձրեց «Սան Անտոնիոյի» դեմ շարքում, իսկ «Ֆիլադելֆիան» նույն հաշվով ուժեղ գտնվեց «Մայամիից»:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է «Ֆիլադելֆիայի» խաղացող Ջոել Էմբիդի դանքը:

Ավելի վաղ 1/8 եզրափակիչի արգելքը հաղթահարել էր «Նյու Օրլեանը»:

NBA, 1/8 եզրափակիչ

«Գոլդեն Սթեյտ» «Սան Անտոնիո»՝ 99:91 (22:20, 27:18, 30:27, 20:26)

Շարքի հաշիվը՝ 4:1

«Ֆիլադելֆիա» «Մայամի»՝ 104:91 (23:21, 23:25, 34:20, 24:25)

Շարքի հաշիվը՝ 4:1

«Բոստոն»«Միլուոկի»՝ 92:87 (23:15, 25:22, 24:24, 20:26)

Շարքի հաշիվը՝ 3:2



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։