ՉԼ. «Լիվերպուլ» - «Ռոմա». Առաջին խաղակեսից հետո

23:33   24 ապրիլի, 2018

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպումն են անցկացնում անգլիական «Լիվերպուլն» ու իտալական «Ռոման»: Անգլիայում ընթացող դիմակայության առաջին խաղակեսից հետո 2:0 հաշվով հաղթում են դաշտի տերերը (տեսանյութ):

Արդեն 18-րդ րոպեին անգլիացի կիսապաշտպան Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենի վնասվածքից հետո «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ստիպված էր դիմել փոփոխության՝ խաղադաշտ դուրս բերելով հոլանդացի կիսապաշտպան Ժորժինյո Վեյնալդումին:

35-րդ րոպեին «Լիվերպուլը» կարողացավ բացել հանդիպման հաշիվը: Բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոյի փոխանցումից հետո նախկին թիմի դարպասը գրավեց եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը, որը 45-րդ րոպեին նաեւ կրկնապատկեց հաշիվը:

Ընդմիջում է:

«Ռոմա» - «Լիվերպուլ» պատասխան հանդիպումն Իտալիայում տեղի կունենա մայիսի 2-ին:

Եզրափակիչի երկրորդ ուղեգիրը կվիճարկեն Մյունխենի «Բավարիան» ու Մադրիդի «Ռեալը», որոնց առաջին հանդիպումը տեղի կունենա ապրիլի 25-ին Գերմանիայում:

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, առաջին խաղ

«Լիվերպուլ» (Անգլիա) - «Ռոմա» (Իտալիա)՝ 2:0 (առաջին խաղակես)

Մոհամեդ Սալահ, 35, 45



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։