Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացող Արսեն Վենգերը պատմել է, որ չի միջամտելու թիմի նոր մարզիչի ընտրությանը:
«Ես «Արսենալին» չեմ օգնի նոր մարզիչի ընտրության հարցում: Յուրաքանչյուրը պետք է զբաղվի իր աշխատանքով: Իմ գործն արդյունքների, ֆինանասների ու տրանսֆերների մասին հոգ տանելն է: Հենց դրանով էլ զբաղվում եմ:
Հուզական առումով ինձ համար բարդ կլինի գլխավորել անգլիական ակումբ: Հիմա ես շատ եմ կապված «Արսենալի» հետ, որպեսզի տեղափոխվեմ այլ ակումբ»,- Վենգերի խոսքը մեջբերում է Mirror-ը:
Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին հայտնի էր դարձել, որ ֆրանսիացի մասնագետն ընթացիկ մրցաշրջանի վերջում հեռանալու է անգլիական ակումբից:
68-ամյա Վենգերը 1996 թվականից է գլխավորում «Արսենալը», որի հետ նվաճել է 17 տիտղոս՝ դառնալով Անգլիայի եռակի չեմպիոն (1997/98, 2001/02, 2003/04 մրցաշրջաններում)։ Նրան է պատկանում Պրեմյեր լիգայում անցկացրած խաղերի ռեկորդը (823 հանդիպում):
Անգլիայի ընթացիկ առաջնության ավարտից 5 խաղ առաջ լոնդոնյան ակումբը 57 միավորով 6-րդ տեղում է, իսկ Եվրոպայի լիգայում դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Մադրիդի «Աթլետիկոյի» հետ:
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։