Երկրորդ Բունդեսլիգա. Գոլի հեղինակ դարձած Սարգիս Ադամյանի վիճակագրությունն ու գնահատականը

17:15   23 ապրիլի, 2018

Whoscored.com-ը ներկայացրել է գերմանական «Ռեգենսբուրգի» հարձակվող Սարգիս Ադամյանի վիճակագրությունը «Սանկտ-Պաուլիի» դեմ երկրորդ Բունդեսլիգայի 31-րդ տուրի խաղում:

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը դարպասի ուղղությամբ կատարել է 3 հարված, որոնցից մեկն ավարտվել է դարպասի գրավումով: Նրա 26 փոխանցումներից թիմակիցներին հասել է 76.9 տոկոսը: 24-ամյա հարձակվողը կատարել է 2 առանցքային փոխանցում, մեկական անգամ հաղթել օդային պայքարում ու հայտնվել խաղից դուրս վիճակում եւ 2-ական անգամ խլել գնդակն ու շրջանցել մրցակցին:

Ադամյանը կանոնները խախտել է 1 անգամ, իսկ նրա դեմ պայքարում մրցակիցը կանոնների խախում թույլ չի տվել: Արդյունքում՝ նա ստացել է 7.91 գնահատականը, իսկ «Ռեգենսբուրգի» կազմում ամենաբարձրը գնահատվել է գերմանացի հարձակվող Մարկո Գրյուտների խաղը՝ 8.68:

Հիշեցնենք, որ «Ռեգենսբուրգն» այդ խաղում տնային հաղթանակ էր տարել 3:1 հաշվով, իսկ Սարգիս Ադամյանը մեկնարկային կազմում հանդես էր եկել 88 րոպե: 20-րդ րոպեին նա գլխի հարվածով հաշիվը դարձրել էր 2:0 (տեսանյութ):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։