Մարկոսովի, Մինոսյանի, Վարդանյանի գոլերն ու Կորյանի գոլային փոխանցումը

18:15   23 ապրիլի, 2018

Ֆուտբոլի Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի առաջնության «Հարավ» գոտու մրցաշարի 28-րդ տուրում Ստավրոպոլի «Դինամոն» տանը նվազագույն հաշվով պարտության է մատնել «Կուբան-2»-ին: Հաղթական գոլը խփել է 32-ամյա Միխայիլ Մարկոսովը, որը ժամանակին հրավեր էր ստացել Հայաստանի ազգային հավաքականից, բայց այդպես էլ չմիացավ:

Տուրի մյուս խաղում «Չեռնոմորեցը» հյուրընկալվելիս 1:1 հաշվով խաղաց «Կրասնոդար-2»-ի հետ: Հանդիպման հաշիվը բացել է 28-ամյա կիսապաշտպան Արթուր Մինոսյանը:

Ռուսաստանի երիտասարդական առաջնության 27-րդ տուրում «Լոկոմոտիվը» տանը 2:2 հաշվով է խաղացել «Ուֆայի» հետ: Դաշտի տերերի կազմում գոլային փոխանցում է կատարել 22-ամյա կիսապաշտպան Արշակ Կորյանը, որը ժամանակին հանդես է եկել Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականում, հետագայում՝ Ռուսաստանի պատանեկան եւ երիտասարդական հավաքականներում:

Չեխիայի մինչեւ 19 տարեկանների առաջնության 26-րդ տուրում «Սլովացկոն» տանը հաղթել է «Սլեզկի Օպավային»՝ 3:1: Դաշտի տերերի երրորդ գոլը խփել է 19-ամյա հարձակվող Եֆրեմ Վարդանյանը, որը վարձակալությամբ է տեղափոխվել չեխական թիմ Սանկտ Պետերբուրգի «Դինամոյից»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։