«Մանչեսթեր Սիթիի» երկրպագուները մտել են խաղադաշտ եւ տոնել չեմպիոնությունը

09:10   23 ապրիլի, 2018

«Մանչեսթեր Սիթիի» երկրպագուները Պրեմյեր լիգայի 35-րդ տուրում «Սուոնսիի» նկատմամբ 5:0 հաշվով տնային հաղթանակից հետո մտել են խաղադաշտ եւ ֆուտբոլիստների հետ տոնել Անգլիայի չեմպիոնությունը:

«Մանչեսթեր Սիթին» Անգլիայի չեմպիոնի տիտղոսն ապահովել էր նախորդ տուրի արդյունքում:

«Մանչեսթեր Սիթին» գլխավորող Խոսեպ Գվարդիոլան առաջին իսպանացի մարզիչն է, որը հաղթում է Անգլիայի Պրեմյեր լիգայում: Դա 47-ամյա Գվարդիոլայի 7-րդ չեմպիոնությունն էր եւ 23-րդ տիտղոսը մարզչական կարիերայի 9 մրցաշրջանների ընթացքում:

«Մանչեսթեր Սիթին» Անգլիայի չեմպիոն դարձավ 5-րդ անգամ՝ կրկնելով 1936/37, 1967/68, 2011/12 եւ 2013/14 մրցաշրջանների հաջողությունը:

«Մանչեսթեր Սիթին» կրկնել էր «Մանչեսթեր Յունայթեդի» (1907/08, 2000/01) եւ «Էվերտոնի» (1984/85) ռեկորդները՝ Անգլիայի չեմպիոն դառնալով առաջնության ավարտից 5 տուր առաջ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։