Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 27-րդ տուրում Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» 3:3 հաշվով է ավարտել Տուլայի «Արսենալի» դեմ արտագնա խաղը:
Գոլի ու գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Արսենալում» վարձավճարով հանդես եկող ռուս հարձակվող Արտյոմ Ձյուբան, որի տրանսֆերային իրավունքը պատկանում է «Զենիթին»: 2 ակումբների միջեւ պայմանավորվածության համաձայն, Ձյուբայի՝ «Զենիթի» դեմ խաղալու համար «Արսենալը» պետք է վճարի 120 հազար եվրո փոխհատուցում: Ռուս հարձակվողը համաձայնել է անձամբ վճարել այդ գումարը, որպեսզի խաղա «Զենիթի» դեմ: Այդ խաղում Ձյուբան գոլի հեղինակ էր դարձել 88-րդ րոպեին եւ հաշիվը դարձրել 3:3:
«Чемпионат»-ի համաձայն՝ «Արսենալը» որոշել է այդ գումարը վճարել Ձյուբայի փոխարեն՝ ստանալով աջակցություն Տուլայի մարզի նահանգապետ Ալեքսեյ Դյումինից:
Առաջատար Մոսկվայի «Լոկոմոտիվը» եւս միավորներ կորցրեց՝ տանը գոլազուրկ ոչ ոքի խաղալով Բաշկիրիայի «Ուֆայի» հետ:
Մոսկվայի ԲԿՄԱ-ն սեփական դաշտում կամային հաղթանակ տարավ «Կրասնոդարի» նկատմամբ եւ, շրջանցելով մեկ խաղ պակաս անցկացրած «Սպարտակին», բարձրացավ երկրորդ տեղ:
Վերջին տեղում գտնվող «ԲՄԱ-Խաբարովսկը» տանը նվազագույն հաշվով պարտվել է Մոսկվայի «Դինամոյին» եւ զրկվել տեղը Ռուսաստանի Պրեմյեր լիգայում պահպանելու հնարավորությունից: Հայաստանի հավաքականի հարձակվող Ռուսլան Կորյանը բացակայում էր «ԲՄԱ-Խաբարովսկի» հայտացուցակից:
Առաջնության ավարտից 3 տուր առաջ «Լոկոմոտիվն» ունի 57 միավոր եւ 6 միավոր առաջ է ԲԿՄԱ-ից: Երրորդ տեղ նահանջած «Սպարտակն» ունի 50 միավոր, իսկ «Զենիթը» 49 միավորով չորրորդն է:
Ռուսաստանի առաջնություն, 27-րդ տուր
«Արսենալ Տուլա» - «Զենիթ»՝ 3:3
Իգոր Գորբատենկո, Սերգեյ Տկաչեւ, 45, Արտյոմ Ձյուբա, 88 – Լեանդրո Պարեդես, 36, Դալեր Կուզյաեւ, 82, 83
Հեռացում՝ Իգոր Գորբատենկո, 78 («Արսենալ Տուլա»)
«Լոկոմոտիվ» - «Ուֆա»՝ 0:0
ԲԿՄԱ - «Կրասնոդար»՝ 2:1
Ահմեդ Մուսա, 73, 85 – Յուրի Գազինսկի, 53
«Տոսնո» - «Ամկար»՝ 0:2
Ալեքսանդր Ռյազանցեւ, 17 (11մ), Միխայիլ Կոստյուկով, 90+2
«ԲՄԱ-Խաբարովսկ» - «Դինամո»՝ 0:1
Ալեքսանդր Տաշաեւ, 69
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։