«Ալաշկերտն» ու «Փյունիկը» չպարզեցին հաղթողին, «Բանանցը» բարձրացավ երկրորդ տեղ

18:51   22 ապրիլի, 2018

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 24-րդ տուրում «Ալաշկերտը» 0:0 հաշվով ավարտեց «Փյունիկի» դեմ տնային հանդիպումը, իսկ «Բանանցը» սեփական դաշտում նվազագույն հաշվով հաղթեց «Գանձասար-Կապանին»: «Բանանցի» հաղթական գոլը 76-րդ րոպեին խփեց ռուս պաշտպան Մատվեյ Գույգանովը:

Այս հաղթանակից հետո «Բանանցը» 39 միավորով բարձրացավ երկրորդ տեղ եւ 2 միավոր է հետ առաջատար Գյումրիի «Շիրակից»: «Ալաշկերտն» ունի 38 միավոր, «Գանձասար-Կապանը»՝ 35, «Փյունիկը»՝ 29, իսկ հետնապահ «Արարատը»՝ 14:

Հայաստանի առաջնություն, 24-րդ տուր

Ապրիլի 22

«Բանանց» - «Գանձասար-Կապան»՝ 1:0

Մատվեյ Գույգանով, 76

«Ալաշկերտ» - «Փյունիկ»՝ 0:0

Ապրիլի 21

«Շիրակ» - «Արարատ» 4:1  

Արամ Մուրադյան, 9, 21, Աղվան Դավոյան, 33, Ժիրայր Մարգարյան, 89 – Յուրի Գարեգինյան, 68

Ֆոտո՝ «Փյունիկի» մամուլի ծառայություն



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։