«Արսենալը» խոշոր հաշվով հաղթանակ կորզեց վերջնամասում (տեսանյութ)

18:24   22 ապրիլի, 2018

Անգլիական Պրեմյեր լիգայի 35-րդ տուրում Լոնդոնի «Արսենալն» առանց Հենրիխ Մխիթարյանի 4:1 հաշվով տնային հաղթանակ տարավ «Վեստ Հեմի» նկատմամբ (տեսանյութ):

Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին: Ընդմիջումից հետո իսպանացի պաշտպան Նաչո Մոնրեալն առաջ մղեց դաշտի տերերին, սակայն «Վեստ Հեմը» 64-րդ րոպեին պատասխանեց ավստրիացի կիսապաշտպան Մարկո Արնաուտովիչի գոլով: «Արսենալին» վերջնամասում հաղթանակ բերեցին ուելսցի կիսապաշտպան Աարոն Ռեմզիի գոլն ու ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազեթի դուբլը:

Հայաստանի հավաքականի 29-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է վերականգնվել ապրիլի 5-ին ստացած ծնկի վնասվածքից եւ դարձյալ չէր հայտավորվել Արսեն Վենգերի գլխավորած թիմի կազմում:

«Արսենալը» 57 միավորով 6-րդ տեղում է, իսկ «Վեստ Հեմը» 35 միավորով 15-րդն է:

Անգլիայի առաջնություն, 35-րդ տուր

«Արսենալ» - «Վեստ Հեմ»՝ 4:1

Նաչո Մոնրեալ, 51, Աարոն Ռեմզի, 82, Ալեքսանդր Լյակազեթ, 85, 89 – Մարկո Արնաուտովիչ, 64

«Արսենալ». Դավիդ Օսպինա, Հեկտոր Բելերին, Շկոդրան Մուստաֆի, Լորան Կոսելնի, Նաչո Մոնրեալ, Գրանիտ Ջակա, Մոհամեդ Էլնենի (Էշլի Մեյթլանդ-Նիլզ, 45), Աարոն Ռեմզի, Ալեքս Իվոբի (Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 70), Դենի Ուելբեկ (Կալում Չեմբերս, 88), Ալեքսանդր Լյակազեթ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։