NBA. Քառորդ եզրափակիչի առաջին մասնակիցն ու օրվա լավագույն դրվագները

12:08   22 ապրիլի, 2018

«Նոր Օրլեանը» դարձել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության քառորդ եզրափակիչի առաջին մասնակիցը: 1/8 եզրափակիչի չորրորդ խաղում «Նոր Օրլեանը» 131:123 հաղթել է «Պորտլենդին»՝ շարքի հաշիվը դարձնելով 4:0:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել Էնթոնի Դեւիսը, որը «Նոր Օրլեանի» կազմում հավաքել է 47 միավոր։

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է «Ֆիլադելֆիայի» խաղացող Բեն Սիմոնսը:

NBA, 1/8 եզրափակիչ

«Նոր Օրլեան» – «Պորտլենդ»՝ 131:123 (26:25, 32:31, 42:31, 31:36)

Շարքի հաշիվը՝ 4:0

«Մայամի» – «Ֆիլադելֆիա»՝ 102:106 (26:26, 35:30, 22:23, 19:27)

Շարքի հաշիվը՝ 1:3

«Մինեսոտա»«Հյուսթոն»՝ 121:105 (27:28, 25:23, 35:24, 34:30)

Շարքի հաշիվը՝ 1:2

«Յուտա»«Օկլահոմա»՝ 115:102 (22:30, 36:23, 31:22, 26:27)

Շարքի հաշիվը՝ 2:1



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։