Անգլիայի առաջնության 35-րդ տուրում «Լիվերպուլը» գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորությամբ հյուրընկալվեց հետնապահ «Վեստ Բրոմվիչին» եւ վերջնամասում բաց թողեց հաղթանակը` 2:2 (տեսանյութ):
Հյուրերի կազմում աչքի ընկան անգլիացի հարձակվող Դենի Ինգսն ու եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը, որը 31-րդ գոլը խփեց Պրեմյեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում՝ կրկնելով Ալան Շիրերի («Բլեքբեռն Ռովերս, 1995-1996), Կրիշտիանու Ռոնալդուի («Մանչեսթեր Յունայթեդ», 2007-2008) եւ Լուիս Սուարեսի («Լիվերպուլ», 2013-2014) ցուցանիշը Պրեմյեր լիգայում: Նա նաեւ կատարել է 9 գոլային փոխանցում:
«Լիվերպուլը» 71 միավորով երրորդ տեղում է եւ 3 միավոր հետ է «Մանչեսթեր Յունայթեդից» (34 խաղ): Չորրորդ տեղում ընթացող Լոնդոնի «Տոտենհեմը» 34 խաղից հետո ունի 68 միավոր: «Վեստ Բրոմվիչը» 25 միավորով վերջին տեղում է:
Անգլիայի առաջնություն, 35-րդ տուր
«Վեստ Բրոմվիչ» - «Լիվերպուլ»՝ 2:2
Ջեյք Լիվերմոր, 79, Խոսե Սոլոմոն Ռոնդոն, 88 - Դենիս Ինգս, 4, Մոհամեդ Սալահ, 72
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։