Հայաստանի բռնցքամարտիկների հաջողությունները ԵԱ-ում

01:09   21 ապրիլի, 2018

Իտալիայում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանը ներկայացնող 6 բռցնքամարտիկներ քառորդ եզրափակչում են եւ հաջորդ մենամարտը հաղթելու դեպքում կապահովեն առնվազն բրոնզե մեդալ, հայտնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

75 կգ քաշային կարգում Ռաֆայել Հովհաննիսյանն առաջին մենամարտում հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին, այնուհետեւ առավելության հասել ադրբեջանցի մրցակցի նկատմամբ: Կիսաեզրափակիչի ուղեգրի համար կպայքարեն նաեւ 49 կգ քաշային Սեյրան Եղիկյանը, 52 կգ քաշային Արթուր Բազեյանը, 56 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանը, 69 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը, 64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։