Լեւոն Պաչաջյանը՝ ընդդիմադիր շարժամ մասին. Հրաշք ա... Ու էս դեռ սկիզբն ա

22:39   20 ապրիլի, 2018

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Լեւոն Պաչաջյանը ֆեյսբուքայն գրառումով արձագանքել է հայաստանյան իրադարձություններին՝ աջակցություն հայտնելով ընդդիմադիր շարժմանը:

Լեւոն Պաչաջյանը գրել է.

«Ամեն օր հետևելով (ցավոք հեռվից) Հայստանում ծավալվող իրադարձություններին ավելի եմ համոզվում, որ ՀԱՅԵՐԸ իրենց բացարձակ մեծամասնությամբ արժանի են աշխարհի բարիքներին։ 
Մի փոքր պայմաններ ստեղծելու դեպքում մեր ժողովուրդը ստեղծում ա, սիրում ա, բարի ա ու ազատ! Էսքան ստեղծագործ ու կրեատիվ (կարևորը ժպիտով) գործողություններ... Ջահելությունը բա! Միայն կարելի ա ծափահարել ու աջակցել! Էն մարդիկ ովքեր իշխանություն ունեն ու կարող են փոփոխությունների գնալ, խնդրում եմ քայլ արեք... Էդ քայլը տասնապատիկ ձեզ լավության տեսքով հետ կգա։ Մի ջարդեք էս մեր սերունդի ազատ, արդար ապրելու հույսերը։ Քայլ արեք ու անգամ ձեզ կսիրեն...»



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։